ԱԺ ամբիոնից գովազդելով ՔՊ-ի «նորարարությունը»՝ զինծառայողների ատեստավորման ու դրա հիմքով ավելի քան կես միլիոն դրամ աշխատավարձ ստանալուն վերաբերող, ՔՊ-ական խոզակերպ Ալեքսանյան Վահագը հընթացս չի մոռացել փնովել «նախկինների» արած-չարածը: «Այսինքն՝ այն շատ վատ վարքագիծը, որ պետությունը տարիներ շարունակ ունեցել ա զինված ուժերի նկատմամբ, այն է՝ վճարել գրոշներ զինվորականին ու դրա հետևանքով նաև ինչ-որ տեղ չկարողանալ դնել էն պահանջները, որ պետք ա դրվեն, էդ վարգածին վերջ ենք տալիս…»,-մասնավորապես՝ հայտարարել է Վահագը:
Մի քիչ ուշ չէ՞… Եթե ելնենք Վահագի տրամաբանությունից, ապա ստացվում է, որ վերջին տարիների Հայաստանի անկման հիմնական պատճառը զինվորականությանը հավուր պատշաճի չվարձատրելն է: Այդ դեպքում հարց է ծագում՝ երբ Նիկոլը 2018-ին իշխանություն էր վերցնում՝ շատ լավ իմանալով, որ պատերազմ է լինելու, անձամբ այդ պատերազմը մեր գլխին բերելով, բանակի մարտունակության բարձրացման, խնդիրներ լուծելու ունակության բարելավման մասին չէ՞ր մտածում, որ գոնե նախքան պատերազմը ձեռնամուխ լիներ նրան, ինչին այսօր է լինում է Ալեքսանյան Վահագը:
Կամ նույն նախկին իշխանությունների օրոք, երբ ո՛չ ատեստավորում կար, ո՛չ էլ կես միլիոն փող, մի՞թե բանակը վատ է կատարել իր առջև դրված խնդիրները, մի՞թե այն չի եղել տարածաշրջանում առաջինը, ինչի մասին, ի դեպ, խոստովանել էր հենց Նիկոլը 2020-ի ամռանը, երբ ՀՀ հյուսիս-արևելյան սահմաններում մերոնք ազերիներին խծնկի էին բերել՝շանս չթողնելով:
Խոզի ելույթը տիպիկ պոպուլիզմ ու դեմագոգիա է: Իհարկե, շատ փող ստանալը զինովերնրի համար լավ է ու կարևոր ստիմուլ, սակայն ակնհայտ է, որ այն ատեստավորման համակարգը, որը ներդրել է Պապիկյան Սուրիկը, բավական կասկածելի սիստեմ է, և դեռ հայտնի չէ՝ վերջնարդյունքում ինչ ենք ստանալու, հզոր բանա՞կ, թե՞ ջլատված ԶՈւ:
Ոմանց բաբձր աշխատավարձ տալով՝ ՔՊ-ն ջանում է կոծկել Հայաստանը «փուռը տալու» իր մտադրությունը: